211652_close_icon
views-count26760 դիտում article-date 14:08 14-01-2017

Արթիկ քաղաքում գործող «Օդեսա» հանրախանութում արշալույսները խաղաղ էին. տնօրինության կողմից կազմակերպված վիճակահանությամբ հայտնի դարձավ «06»-ի շահողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող «Օդեսա» հանրախանութի բակում երեկ՝ հունվարի 13-ին, հավաքվել էին մեծ թվով տեղաբնակներ, ովքեր մասնակցում էին տնօրեն Գարիկ Աղաքարյանի կողմից կազմակերպված խաղարկության վիճակահանությանը։ Ընդհանուր առմամբ՝ խաղարկվեց 30 տեսակի նվերներ, այդ թվում՝ վարսահարդարիչ, արդուկ, լվացքի մեքենա, հեռուստացույց, սառնարան, մանկական հագուստներ և պարագաներ, իսկ ամենագլխավորը՝ Վազ 2106 մակնիշի ավտոմեքենան, շահեց Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակչուհի Աննա Հովհաննիսյանը, ով անակնկալի եկավ, երբ իմացավ՝ շահել է ավտոմեքենան, սակայն հետո իր գոհունակությունն ու շնորհակալությունն էր հայտնում «Օդեսա» հանրախանութի տնօրինությանը։ Նշված հանրախանութը գործում է 2000 թվականից, և տեղաբնակները ոչ միայն գոհ են տնօրինությունից, այլ նաև աշխատակիցներից, ովքեր միշտ բարեհամբույր ու հարգալից վերաբերմունք են ցուցաբերել հաճախորդների նկատմամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր