1664 դիտում
10:50 06-08-2020
Իտալիայի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը:
Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։ «Իտալիայի Պատգամավորների պալատը 414 կողմ և 0 դեմ ձայներով կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի Հանրապետության նախագահի ստորագրմանը»,- հայտնում է դեսպանությունը։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Հայաստանի Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին:
Նմանատիպ նյութեր
1472 դիտում
16:31 23-04-2019
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
1879 դիտում
21:02 09-07-2019
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագիրը
1363 դիտում
14:08 09-10-2014
Բելառուսի խորհրդարանի Ստորին պալատը վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը
Այս բաժնից
1579 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1444 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան