211652_close_icon
views-count2144 դիտում article-date 18:28 31-07-2020

ՊԵԿ-ը հիշեցնում է ՀԴՄ-ի կանխավճարի վերաբերյալ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման: Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․ • Դիմում (դիմումում պետք է լրացնել Ա/Ձ-ի կամ կազմակերպության հաշվեհամարը, վերջիններիս բացակայության պարագայում պետք է ընտրել ԴԻՄՈՒՄ՝ լրիվ վերադարձ տարանցիկ հաշվեհամարին, դիմումները պարտադիր պետք է լինեն ստորագրված) • վճարման անդորրագրի պատճեն • ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները • լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները: Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը սկանավորել լիարժեք և ամբողջական։ Դիմումի ձևը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքի «Լրատվական» բաժնի «Նորություններ» ենթաբաժնում հուլիսի 8-ին հրապարակված հայտարարության մեջ՝ հետևյալ հղմամբ՝ https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7186 [b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր