3180 դիտում
13:53 30-07-2020
Քանի որ Նիկոլի դիմակը պատռվել է, ստիպված բժշկական դիմակով է դեմքը թաքցնում. Աննա Մկրտչյան
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Գնալով ավելի շատ եք համոզվելու, որ Նիկոլը որևէ ցանկություն, կարողություն չունի զբաղվելու երկրի հարցերով: Անգամ պատրաստ չէ ժամանակ հատկացնել երկրի խնդիրները լսելու համար: Դա է պատճառը, որ Նիկոլի 0-ական կետը տեղից չի շարժվում:
Սխալների մատնանշումից մինչև այդ սխալներն ուղղելու և իրավիճակը շտկելու համար իրատեսական քայլերի առաջարկներ:
Բայց, այդ ամենն ապարդյուն է: Մի թե՞ սա չէ լավագույն ապացույցն այն բանի, որ Նիկոլին ոչ թե խանգարում են, Նիկոլը ոչ թե իր հետ աշխատողներ ու խորհուրդ տվողներ չունի, այլ հենց ինքն է կանգնած պետականության ավերացությունների գլխին:
Հանրապետության նախագահներ Քոչարյանը և Սարգսյանը արտաքին քաղաքական նյուանսներից մինչև երկրի ներքին կազմակերպչական ու զարգացման մոդելներ են հրապարակավ առաջարկում: Յուրաքանչյուրն իր նախագահության ժամանակահատվածում գրանցած հաջողությունների նրբությունների մասին կիսվում է ներկայիս իշխանությունների հետ:
Նախագահ Սարգսյանի հանձնարարականներով կառավարություն են ուղարկվում ճգնաժամային կառավարման և դրա հաղթահարման գիտատեսական հետազոտություններ, վերլուծություններ ու առաջարկություների փաթեթներ: Դրանք արվել են ո՛չ հրապարակային, ո՛չ ցուցադրական: Դրանք պետության բարօրության համար աշխատանքային ձևաչափով ներկայացված մասնագիտական օժանդակություններ էին:
Թվում էր, թե դրանք ուղղակի պիտի քննարկվեին և օգտագործվեին ի նպաստ պետության կառավարման և ճգնաժամերի կանխման ու հետևանքների վերացման:
Բայց, իրականությունը լրիվ այլ է: Նիկոլին չի հետաքրքրում ո՛չ նախագահ Քոչարյանի կառավարման գրանցած հաջողություները, ո՛չ նախագահ Սարգսյանի կառավարման գրանցած հաջողությունները մի պարզ պատճառով: Նրան ուղղակի չի հետաքրքրում Հայաստանի հաջողությունը:
Եվ ամեն անգամ, երբ մտքներովդ կանցկացնենք մնալ Նիկոլի հերթական մանիպուլյացիայի տակ, հիշե՛ք սրա մասին:
Հ.Գ. Նիկոլը չբարձրացավ երկրի ղեկավարի մակարդակին, բայց ցանկանում է բոլորին իջեցնել իր կեղծ ու անկեցվածք մակարդակին:
Հ.Գ. Քանի, որ Նիկոլի դիմակը պատռվել է, ստիպված բժշկական դիմակով է դեմքը թաքցնում: Ապարդյուն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2455 դիտում
20:44 28-07-2020
Նիկոլի հարցազրույցը ոչ ավել ոչ պակաս լրիվ Նիկոլի հարցազրույց էր․ Աննա Մկրտչյան
7327 դիտում
09:31 25-05-2020
Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով. Ն. Փաշինյան
Այս բաժնից
682 դիտում
23:45 04-11-2024
Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն
4378 դիտում
23:29 04-11-2024
31-ամյա երիտասարդը որոնվում է իբրև անհետ կորած