Ադրբեջանում իրավապահները ձերբակալել են «Ժողովրդական ճակատ»-ի ևս 2 ակտիվիստների
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատը» հայտարարում է, թե իրավապահները ձերբակալել են կուսակցության ևս երկու ակտիվիստների, ինչպես նաև խուզարկություն իրականացրել կուսակցության նախագահության անդամներից մեկի տանը։ ՀԱղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30753633.html]«Ազատությունը»[/url]։
Հետապնդումների այս ալիքը սկսվել է հուլիսի 15-ին Բաքվում տեղի ունեցած ցույցից հետո, որի մասնակիցներից մի քանիսը ներխուժել էին խորհրդարան։
Այս գործի առնչությամբ արդեն ձերբակալվել են ընդդիմության մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ, նրանց մեղադրանք է ներկայացվել սահմանադրական կարգի տապալումից մինչև պետական գույքի ոչնչացում։ Թեև նախաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն, նախագահ Ալիևը կատարվածի ողջ մեղավորությունը դրել է ընդդիմության վրա։