101917 դիտում
20:54 27-07-2020
Լարված ու պայթունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում․ գործի են դրվել ռետինե և փայտե մահակներ, քարեր, վնասել են մի քանի ավտոմեքենաներ, վիրավորների մեջ է գյուղապետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում: Մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին:
[color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ս. Պողոսյանը հաստատեց այս տեղեկությունը, մանրամասնելով. «Ես հիմա տեղափոխվում եմ «Աստղիկ» բժշկական կենտրոն, այս ամեն ինչը նախորդ տարվա դեպքերի ու իրադարձությունների շարունակությունն է:
Ընտրություն եղավ, պարտվեցին, հիմա չեն հարմարվում, անընդհատ հրահրում են, քանի որ քֆուրը ապաքրեականացված է, իրենք իրենց համախոհներին հորդորում են, որ մեզ քֆուր անեն:
Անցած տարի սեպտեմբերին ընտրություն եղավ, նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը պարտվեց, ընտրվեց ներկայիս գյուղապետը, հիմա նախկինների թիմակիցները պայքարում են մեր դեմ, ու անընդհատ միջադեպեր են ստեղծում, անգամ դանակահարություն։
Էսօր էլի սկսեցին հրահրել ու կռիվ սարքել»,- ասաց գյուղապետի տեղակալը, նշելով, այսօր կրկին հայհոյել են, սկսել են քարերով ջարդել իր ավտոմեքենան. «Մեքենաս դրանից հետո բերեցի կանգնեցրեցի գյուղապետարանի բակ, լրագրող էլ էր եկել գյուղ, էդ պահին խոսակցություն եղավ, էնտեղից արդեն մոտ 20 հոգի պատրաստված, տրուբեքով, ու բիտաներով հարձակվեցին ու ծեծեցին մեզ, էլ գլխի, էլ դեմքի ու ծնոտի կոտրվածք, մերոնցից մեկի թեւն էլ են կոտրել, իմ թեւն ա կոտրված, գլուխս ա վնասվել, կար են դրել, ախպորս ծնոտն են կոտրել, Համլետի գլուխն է երկու տեղից վնասվել, ուղարկել են Երեւան, բոլորը տրուբեքի հարվածների հետքեր են»,-ասաց համայնքի ղեկավարի տեղակալը, հավելելով, որ կատարվածի հետ կապված ահազանգել են ոստիկանություն: Ու հիմա չգիտեմ՝ ինչ է լինելու ընթացքը»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծեծկռտուքի հետևանքով տուժել է ոչ միայն գյուղապետի տեղակալը, այլև՝ մի քանի գյուղացիներ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)