2372 դիտում
19:48 24-07-2020
Հարկադիր կատարողները երդվել են ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին
Այսօր՝ հուլիսի 24-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ 8 հարկադիր կատարողի երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձինք երդվել են ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը։
Շնորհավորելով Ծառայության շարքերը համալրած նոր աշխատակիցներին՝ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն իր խոսքում նշել է․ «Վստահ եմ, որ ստանձնելով հարկադիր կատարողի պարտականությունները, դուք խորապես գիտակցում եք ձեր առջև դրված պատասխանատվությունը՝ օրենքի, պետության և մեր քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցում։ Լիահույս եմ, որ անվերապահորեն կհետևեք ձեր տված երդմանը և բարեխղճորեն կիրականացնեք ձեր ծառայությունը»։
Նմանատիպ նյութեր
1485 դիտում
22:22 20-04-2021
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5907 դիտում
18:19 13-06-2019
Հարկադիր կատարողները բաց դաս-քննարկումներ են անցկացրել հարկադիր կատարողի համաշխարհային օրվա առիթով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1192 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
745 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար