2192 դիտում
18:59 24-07-2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը 5 օրով կասեցրել է մանկապարտեզի գործունեությունը
ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի և մարզերի հերթապահ մանկապարտեզներում՝ ուղղված ՀՀ պարետի կողմից սահմանած հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
Կրթության տեսչական մարմինը Վանաձորում իրականացրած ստուգայցերի ընթացքում սահմանած նորմերի պահպանման նկատմամբ խախտումներ է արձանագրել: Այդ հիմքով ՀՀ պարետին առաջարկություն է ներկայացրել՝ կասեցնելու Վանաձոր համայնքի թիվ 10 մանկապարտեզի գործունեությունը: Արդյունքում, ՀՀ պարետի 23 հուլիսի, 2020թ.-ի N 210-Ա որոշմամբ՝ 5 օրով արգելվել է վերոնշյալ մանկապարտեզի գործունեությունը:
Այսօր տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգայցեր են իրականացրել նաև մայրաքաղաքում գործող հերթապահ մանկապարտեզներում: Արտակարգ դրության պայմաններում նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը վերսկսելուց հետո մշտադիտարկումների դինամիկան ցույց է տալիս, որ հաստատություններում խախտումների թիվը նվազում է:
Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները հաստատությունների տնօրեններին տալիս են ցուցումներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման ու առկա թերությունների շտկման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
865 դիտում
18:46 04-06-2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է 2 մանկապարտեզի գործունեություն
2186 դիտում
18:46 14-07-2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը պարետի որոշմամբ մանկապարտեզի գործունեություն է կասեցրել
Այս բաժնից
379 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
529 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
907 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ