slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ կրթության տեսչական մարմինը պարետի որոշմամբ մանկապարտեզի գործունեություն է կասեցրել
211652_close_icon

ՀՀ կրթության տեսչական մարմինը պարետի որոշմամբ մանկապարտեզի գործունեություն է կասեցրել

views-count2426 դիտում article-date 18:46 14-07-2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը շուրջ երկու ամիս է ուժեղացված ռեժիմով ստուգումներ է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցում արձանագրված խախտումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․ «Տեսչական մարմնի աշխատակիցները մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իրականացրած մշտադիտարկման արդյունքում ՀՀ պարետին առաջարկություն էին ներկայացրել վերոնշյալ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ: Պատճառն այստեղ արձանագրված որոշակի անհամապատասխանություններն էին պարետի որոշմամբ հաստատված նորմերի կատարման նկատմամբ: Արդյունքում, ՀՀ պարետի 2020 թվականի հուլիսի 13-ի N 190-Ա որոշմամբ՝ 5 օրով կասեցվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը: Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի գլխավորությամբ այսօր ուժեղացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի աշխատակիցները խստորեն հետևում են հակահամաճարակային կանոնների պահպանմանը մանկապարտեզներում: Կարևորվում է խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը: Իրականացված մշտադիտարկման արդյունքում խախտումներն էականորեն նվազել են: Երեխաների առօրյան կազմակերպվում է բացօթյա տարածքներում, հիմնականում պահպանվում են հակահամաճարակային կանոնները: Կրթության տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումները շարունակական բնույթ են կրում: Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմինըներկայացնում է պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր