2390 դիտում
15:55 22-07-2020
Tavush Bot-ը որևէ առնչություն չունի պետական լիազոր մարմինների հետ․ Տեղեկատվության ստուգման կենտրոն
«Տեղեկատվության ստուգման կենտրոնից» հայտնում են, որ facebook-ի հայկական տիրույթում գործում է «Tavush Bot» անունով բոտ, որը հանդես է գալիս՝ որպես հայկական առաջին արհեստական բանականություն։ Այն առաջարկում է հաղորդագրություն ուղարկել և ստանալ «իսկական» տեղեկատվություն։
«Հայտնում ենք, որ «Tavush Bot»-ը որևէ առնչություն չունի պետական լիազոր մարմինների հետ և չի հանդիսանում նրանց նախագիծը։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանն ու նամակագրություն չսկսել այս աղբյուրի հետ։ Այն կարող է ադրբեջանական ապատեղեկատվության տարածման հերթական գործիքը լինել։
Եթե արդեն սկսել եք նամակագրությունը բոտի հետ, ապա կարող եք ապաակտիվանալ՝ հայատառ գրելով «չեղարկել» բառը, այնուհետև սեխմեք «ոչ» և unsubscribe եղեք։
Tavush Bot ին կարող եք «unfollow» անել և բողոքարկել»,- ասված է կենտրոնի տարածած հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
2368 դիտում
18:35 17-01-2021
Կոչ ենք անում չանցնել որևէ կասկածելի հղումով և չփոխանցել ձեր անձնական տվյալները․ Տեղեկատվության ստուգման կենտրոն
1255 դիտում
23:44 14-09-2023
ԵՊԲՀ-ի գլխավոր շենքը չի օտարվում․ տարածված լուսանկարները տեղեկատվության հետ որևէ առնչություն չունեն