211652_close_icon

Սիրելի տավուշցիներ, խնդրում եմ ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում. մարզպետ

views-count2881 դիտում article-date 09:51 16-07-2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, դիմելով մարզի բնակչությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի տավուշցիներ, խնդրում եմ ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում։ Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, կորուստներ կրելով` ադրբեջանական կողմը հետ է շպրտվել»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/16/1159913/]հայտնել [/url]էինք, որ այս գիշեր, ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր