2349 դիտում
09:54 14-07-2020
Բազմաչարչար օրինագիծը՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղը տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ բազմաչարչար օրինագիծը: «Ժողովուրդ» օրաթերթն իր հուլիսի 10-ի համարում գրել էր, որ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հարցի քննարկումը հետաձգվել էր: Գրել էինք նաև, որ պատճառը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի միջև անհամաձայնությունը: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ երկար, բուռն քննարկումներից հետո, ի վերջո, հաջողվել է այդ նախագծում փոփոխություններ անել և դնել երկրորդ ընթերցմամբ քվեարկության։
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ուրբաթ օրը նիստ է անցկացրել, որին մասնակցել է նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Մեր տեղեկություններով՝ նիստի ընթացքում քննարկման թեմա էին դարձել հենց «Ընդերքի մասին» օրենքի հետ կապված խնդիրները: Արարատ Միրզոյանը դժգոհել է, որ միջանձնային հարաբերությունները կարող են դառնալ այնպիսի իրավիճակի պատճառ, երբ անգամ նախագծեր են հեռացվում օրակարգից: Հիշեցնենք, որ ի թիվս այլ փոփոխությունների՝ օրենքով ընդերքօգտագործման իրավունքը կտրվի ոչ թե 50 տարով, ինչպես գործող օրենքով է, այլ 25 տարով»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1313 դիտում
09:47 03-02-2021
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում դատարանների բեռնաթափման հարցն է․ «Հայաստանի Հանրապետություն»
3184 դիտում
09:49 21-03-2020
Արտահերթ որոշումներ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ. «Ժողովուրդ»
1183 դիտում
22:00 20-02-2014
Բարի՛ մարդիկ, մի՛ զլացեք և մի՛ խաբեք այս բազմաչարչար ժողովրդին
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1267 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»