211652_close_icon
views-count6371 դիտում article-date 15:41 12-07-2020

Նարեկ Աշուղաթոյանը. աստվածաբան vs իրավաբան vs նկարիչ-հավաքորդ․ Mediamax.am

Ատամհատիկին, դպրոցում ու անգամ ավարտական դիպլոմը ձեռքին՝ շատերը դեռ փորձում են հասկանալ՝ մասնագիտություններից որն է իրենցը: Պատահում է, որ երկար տարիներ մի ոլորտում աշխատած մասնագետը հանկարծ բացահայտում է իր «ուրիշ ես»-ը ու չի վախենում հետևել դրան: Այդ «ես»-երն իրար լրացնում կամ հակասում, օգնում կամ բացառում են: Նա, ում հաջողվել է գտնել թաքնված «ես»-ը, իրեն ավելի ամբողջական, իրացված ու երջանիկ է զգում: Գրում է [url=https://mediamax.am/am/news/mardapatum/38496/?fbclid=IwAR3f7xH-sFZQGzp5RBPPUP7QeObtcfXQhlnsILBn6wbOwEeh92DvKArmQnA]Mediamax[/url]-ը։ Երբ Նարեկը համակարգիչն ու թղթերն անսպասելի թողնում ու անցնում է կողքի փոքրիկ սենյակ, գործընկերները չեն զարմանում։ Իրավաբանի ներսի նկարիչն արթնանում է հանկարծակի։ «ԼեգալԼաբ» ընկերության հաճախորդներն էլ վաղուց հասկացել են, որ իրավաբանական գրասենյակը կարող է նաև արվեստանոց լինել։ Հավասարաչափ կարևոր ու սիրելի զբաղմունքների համար հատկացված տարածքը մի պատով է բաժանված։ Իսկ ներքին տարածքներում դրանք հաճախ միախառնվում, լրացնում են իրար։ Իրավաբանությանն ու նկարչությանը զուգահեռ Նարեկ Վան Աշուղաթոյանը հին հայկական ասեղնագործության նմուշների հավաքորդ է, «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Հիմնադրամը տարբեր համայնքներում ավանդական արվեստների տարածմանն ուղղված ծրագրեր է իրականացնում։ Նարեկն ասում է, որ իր բոլոր հետաքրքրությունների ձևավորման հարցում կարևոր դերակատարում է ունեցել առաջին մասնագիտությունը՝ աստվածաբանությունը։ [b]Ինչպես աստվածաբանը հետաքրքրվեց իրավաբանությամբ[/b] Առաջին մասնագիտությամբ աստվածաբան եմ։ Դպրություն էի անում եկեղեցում, այցելում եկեղեցու երիտասարդաց միություն, և շատ բաներ ինձ արդեն պարզ ու ընկալելի էին։ Հարազատ միջավայր էր, որը հայագիտական ու նաև կրոնների մասին գիտելիք կտար։ Հետո հանդիպեցի լեզվաբան, աստվածաբան և իրավաբան Թոմ Սամուելյանին։ Նրա հետ աշխատելու ընթացքում փորձեցի աստվածաբանությունը կապել իրավաբանության հետ, և հետաքրքիր դռներ բացվեցին դեպի աստվածաբանության բաղադրիչներից մեկը՝ կանոնագիտություն։ Եվ դա նոր մասնագիտություն ընտրելու պատճառ դարձավ։ Ընդունվեցի Ամերիկյան համալսարանի իրավագիտության բաժին, ու արդեն 10 տարի ամեն օր զբաղվում եմ պրակտիկ իրավաբանությամբ։ Իմ հիմնական մասնագիտությանը զուգահեռ միշտ զբաղվել եմ մշակույթին, գիտությանն առնչվող նախաձեռնություններով՝ կոնֆերանսներ, ցուցահանդեսներ, հրատարակություններ, և աստվածաբանության շնորհիվ ձեռք բերած հայագիտական գիտելիքներն ինձ չափազանց շատ են օգնում։ Ցավոք, եթե պետությունը գնում է Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից հանելու ճանապարհով, փլուզվելու է նաև այն ֆակուլտետը, որտեղ ես սովորել եմ։ Այս պահին այդ ֆակուլտետի հիմնական առաքելություններից մեկը Հայոց եկեղեցու պատմության մասնագետ-մանկավարժներ պատրաստելն է։ [b]Դանդաղ կառուցվող Բաբելոնի աշտարակը[/b] Նկարչությունն ինձ ուղեկցել է մանկուց։ Պապիկս՝ Հովհաննես Շարամբեյանը, պրոֆեսիոնալ նկարիչ է եղել։ Ցավոք, գիտակից տարիքում նրան չեմ տեսել, բայց մեր տանը միշտ տեսել եմ պապիկիս վրձինները, ներկերը, նկարները, լսել եմ խոսակցություններ նկարչության մասին, և դա ինձ համար միշտ եղել է հարազատ մի բան։ Երբ սկսում ես քեզ փորձել նկարչության մեջ ու հասկանում, որ կարողանում ես ասելիքդ ձևակերպել, նկարչությունն ավելի հետաքրքիր է դառնում։ Թեև ընդհատումներով եմ նկարում, բայց դա ինձ միշտ ուղեկցող, տրամադրություն փոխող, շատ հաճելի մի զբաղմունք է։ Մեջդ պիտի հասունանա պահը, որ նստես ու աշխատես։ Պատահում է՝ մի ամբողջ օր ես նստում, պատահում է՝ ընդամենը 10 րոպե աշխատում ես փոքրիկ մի դետալի վրա, որը դիտողի համար անգամ տեսանելի չէ, բայց դու դրանով ամբողջ մի նկար նկարեցիր։ Հիմա գրաֆիկական ու յուղաներկով փոքր գործեր եմ անում, նաև՝ պարբերաբար կիսատ թողնելով ու վերադառնալով՝ կամաց-կամաց կառուցում եմ աշտարակը («Բաբելոնի աշտարակը» նկարը-հեղ.)։ Աշխատանքն այսքան դանդաղում է, որովհետև նկարի մանրակրկիտ էսքիզը չեմ արել. նկարում եմ, դուրս չի գալիս, փոխում եմ, նորից նկարում։ Բաբելոնի աշտարակն էլ, վստահ եմ, միանգամից չի կառուցվել, և իմ աշտարակն էլ, մինչև քանդելը, պետք է դանդաղ կառուցեմ։ Աղբյուրը՝ [url=https://mediamax.am/am/news/mardapatum/38496/?fbclid=IwAR3f7xH-sFZQGzp5RBPPUP7QeObtcfXQhlnsILBn6wbOwEeh92DvKArmQnA]Mediamax.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր