211652_close_icon
views-count134671 դիտում article-date 21:01 11-07-2020

Արտակարգ դեպք Երևանում. «Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել. նրանցից մեկին փրկեցին սիրված երգչուհու եղբայրը, «Ալֆայի» աշխատակիցն ու փրկարարները. մյուսին փորձում են փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հաղթանակ» կամրջի աջ և ձախ հատվածներում 2 քաղաքացի՝ յուրաքանչյուրը մի հատվածում, անցել են կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էին ցած նետվելով, ինքնասպանություն գործել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացիներից մեկին կարողացան փրկել և դրանում մեծ է եղել սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի եղբոր՝ Գոռ Մխեյանի և «Ալֆայի» աշխատակից մի տղամարդու դերակատարությունը, իր դերն է ունեցել նաև հրշեջ-փրկարարների ու փրկարար-հոգեբանի պրոֆեսիոնալ աշխատանքը: Այդ տղամարդուն նրանք հրաշքով փրկեցին, քանի որ նրա ոտքը սայթաքեց և վայր ընկնելու պահին՝ բառացիորեն օդում բռնեցին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և նրանք տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին փրկվածին ու նրան տեղափոխեցին հիվանդանոց: Դեպքի վայրում ոստիկանների աշխատանքը ղեկավարում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը: Այս պահին ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները՝ փրկարար-հոգեբանի հետ, բանակցություններ են վարում ինքնասպանության փորձ կատարող մյուս քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին: Ոստիկանությունը պարզում է 2 քաղաքացիների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր