211652_close_icon

Ի՞նչ է ասել Քոչարյանը աջակիցներին իր հետ հեռավար շփումից առաջ. «Ժամանակ»

views-count4019 դիտում article-date 10:29 11-07-2020
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նրա հետ հեռավար շփումից առաջ զգուշացվել են, որ իրեն քաղաքական բնույթի հարցեր չտան: Մասնավորապես զգուշացվել է, որ նրան հարցեր չտան քաղաքականություն վերադառնալու հնարավորության, կուսակցություն ստեղծելու, որևէ կուսակցության անդամակցելու, գործող իշխանության դեմ քաղաքական պայքարը ղեկավարելու մասով: Քոչարյանի կողմնակիցներին սա մի քիչ տարօրինակ է թվացել, որովհետև նրանք սպասում էին, որ այդ զրույցը պետք է նվիրված լինի քաղաքական պայքարի կազմակերպմանը և դրանում իր ստանձնելիք դերին»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր