42826 դիտում
21:11 10-07-2020
Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ 74-ամյա վարորդը LADA-ով բախվել է ցանկապատին և մի քանի մետր բարձրությունից ընկել բնակչի հողամասի մեջ․ վիրավոր ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, հուլիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գլաձոր գյուղի բնակիչ 74-ամյա Ս․ Հարությունյանը իր վարած Վազ 217030 մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել նույն փողոցի18-րդ տանը հարակից հողամասում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս․ Հարությունյանն ու նրա ուղևոր Գլաձոր գյուղի բնակիչ 69-ամյա Մ․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատը։
Փրկարարներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բժիշկները վարորդին և ուղևորին դուրս են բերել ավոտմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են և Եղեգնաձորի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունն ստանալուց հետո միջին ծանրության ախտանիշով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլախավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)