Երևանում 2 անգամ խոշոր հրդեհի մատնված «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքը պայթեցվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նորտեխշին» ընկերությունն իրականացնում է Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցմամբ փլեցումը։
Պայթեցման ընթացքում բնակչության անվտանգությունն ապահովելու համար Ագաթանգեղոսի փողոց- Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց-Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց-Սևանի փողոց-Արշակունյաց պողոտա հատվածներում սահմանափակվել են ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և շտապօգնության մեկ բրիգադ իրականացնում են հերթապահություն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի