1745 դիտում
16:09 08-07-2020
ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին՝ մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում նրա անձնական ներդրման համար:
Նախագահը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Աբու Դաբիի թագաժառանգ, իր լավ բարեկամ Մուհամմադ բին Զայեդ Ալ-Նահյանին, որի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄԷ-ից Հայաստան ուղարկվեց մոտ յոթ տոննա մարդասիրական օգնություն՝ բժշկական և սանիտարական պարագաներ: Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված օժանդակության համար:
Խոսելով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ընդգրկուն համագործակցության շարունակական զարգացումը՝ նշելով, որ առկա մեծ ներուժի լիարժեք իրացումը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները:
Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ բարեկամ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1904 դիտում
20:02 21-01-2019
Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին
2815 դիտում
19:00 11-12-2017
Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
1982 դիտում
18:14 04-05-2018
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
Այս բաժնից
895 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
559 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
739 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը