211652_close_icon
views-count1901 դիտում article-date 18:14 04-05-2018

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Այսօր՝ մայիսի 4-ին, ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-ճապոնական փախգործակցությունը առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար: Բարձր գնահատելով Էյջի Տագուչիի գործունեությունը որպես Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան՝ ԱԳՆ ղեկավարը վստահություն հայտնեց, որ համատեղ քայլերով հայ-ճապոնական հարաբերությունները որակապես նոր մակարդակի կբարձրանան։ Դեսպան Տագուչին շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին և արտգործնախարարությանն իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ տարբեր բնագավառներում Հայաստանի և Ճապոնիայի միջև կապերը կապրեն շարունական վերելք՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների: Ի գնահատանք հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ճապոնիայի դեսպանին հանձնեց ԱԳՆ Պատվո մեդալը:

Նմանատիպ նյութեր