7865 դիտում
14:48 06-07-2020
Երևանում գործող 2 առևտրի կենտրոններում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել. Tert.am. ՈՒՂԻՂ
[url=https://www.tert.am/am/news/2020/07/06/Mes/3337345]Tert.am[/url]-ը հայտնում է. «Ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։
Հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Ռումբի առկայության մասին ահազանգ է եղել նաև «Դալմա» մոլում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1016 դիտում
09:23 26-01-2015
ԱՄՆ-ում ինքնաթիռում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ է ստացվել
1773 դիտում
11:56 09-11-2015
Փորձագետները կարող են ռուսական A321 օդանավում ռումբի առկայության մասին առաջին տեղեկությունները տալ առաջիկա օրերին
7432 դիտում
16:17 14-07-2017
«Մանչեսթեր Յունայթեդին» էվակուացրել են ռումբի առկայության մասին ահազանգից հետո
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք