211652_close_icon
views-count3833 դիտում article-date 21:21 05-07-2020

Սևանում և Գավառում խստացված ստուգումներ են. գրանցվել են խախտումներ

Գեղարքունիքի մարզի Սևանի և Գավառի սննդի շղթայի օբեկտներում այսօր՝ հուլիսի 5-ին, ՍԱՏՄ խստացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջների խախտումներ՝ անձնակազմը պատշաճ չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններում եղել են թերացումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից շարունակվում են մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև մայրաքաղաքի իրացման ցանցում, հանրային սննդի կազմակերպություններում ու սննդամթերքի արտադրություններում: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այսուհետ էլ հետամուտ է լինելու կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված պարետի որոշումների պահանջների կատարմանը:

Նմանատիպ նյութեր