ԲՀԿ-ն ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում կտան Գլխավոր դատախազություն՝ օրենսդիր իշխանության և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանցակցությամբ ծանր հանցանքների առթիվ
Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցություններիկ կողմից ստեղծված աշխատանքային խմբի հայտարարությունն են տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:
Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։
Հաղորդման հիմքում դրված փաստերի և իրավական հիմնավորումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին նույն ժամին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ»։