Հայկ Մարության. Երևանի քաղաքապետարանում արտահերթ խորհրդակցություն է հրավիրվել, քննարկվել են մի շարք հրատապ խնդիրներ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քաղաքապետարանում հրավիրվել է արտահերթ խորհրդակցություն:
«Արտահերթ խորհրդակցություն՝ փոխքաղաքապետերի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկել ենք քաղաքային տնտեսությանը վերաբերող մի շարք հրատապ ու պլանային խնդիրներ, մասնավորապես, կորոնավիրուսային համավարակի պայմաններում աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցեր»,- գրել է նա: