211652_close_icon
views-count5201 դիտում article-date 21:21 04-04-2016

Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է խորհրդակցություն

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են քաղաքապետի տեղակալներն ու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ վերջին օրերին սահմանագծի իրադրությամբ պայմանավորված: Մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առավել ակտիվ համագործակցել ԼՂՀ բնակավայրերի և քաղաքների գործընկերների հետ, ինչպես նաև օժանդակություն ցուցաբերել երևանաբնակ, հրազենային վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին: Քաղաքապետը աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն էլ հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել առաջնագծում ծառայող երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:

Նմանատիպ նյութեր