211652_close_icon
views-count3161 դիտում article-date 09:13 27-06-2020

Ինչպես փրկել ներքին տուրիզմը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Զբոսաշրջությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով ամենամեծ վնասները կրած ոլորտներից է։ Արտակարգ դրության ռեժիմը, տնտեսական գործունեության սահմանափակումները, երկրների միջև թռիչքների դադարեցումն ու փակ սահմաններն ուղղակիորեն հարվածեցին երկրի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը։ Այնինչ նախորդ տարվա ձեռքբերումներն ու զբոսաշրջիկների մեծ հոսքը հաշվի առնելով, այս տարին ավելի խոստումնալից էր թվում։ Այս պայմաններում Հայաստանը, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրները քայլեր են ձեռնարկում ներքին տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Արտակարգ դրության ժամանակ փակ սահմանների պայմաններում որքանո՞վ է ակտիվացել ներքին տուրիզմը, արդյո՞ք նկատվում է սոցփաթեթի շրջանակներում հանգստացողների շարժ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տուրիստական կազմակերպությունների, հյուրանոցների հանգստյան տների ներկայացուցիչները հիմնականում փաստում էին, որ չնայած ակնկալվում էր դրական դինամիկա ներքին տուրիզմի մասով, սակայն նման միտումներ դեռս չկան։ Վարակվելու վախը մարդկանց ստիպում է ձեռնպահ մնալ հանգստյան տներ, հյուրանոցներ այցելելուց։ Այս պատկերը բավականին մտահոգիչ է, քանի որ զբոսաշրջային ոլորտում ներգրավված են բավականին մեծաթիվ մարդիկ՝ աշխատողներ, որոնց աշխատանքից զրկվելը լրացուցիչ սոցիալական տնտեսական խնդիրներ կարող է առաջացնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր