211652_close_icon
views-count55768 դիտում article-date 20:48 25-06-2020

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա ուղևորը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 24-ին, «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 19-ամյա Համլետ Խեչյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ճանապարհային ոստիկանության 2 –րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է արդու մահ) հատկանիշներով: Հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քնչական կոմիտեի Գեղարքուիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/24/1158123/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 23-ին ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.1 կմ հատվածում բախվել էին Ծովագյուղ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Սասուն Սանեյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Գետահովիտ գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սպարտակ Ենգիբարյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Ս. Ենգիբարյանի ուղևոր՝ Գետահովիտ գյուղի բնակիչ, 19-ամյա Համլետ Խեչյանը և Ս. Սանեյանի ուղևոր՝ Ծովագյուղ գյուղի բնակիչ, 30-ամյա Գուրգեն Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր