Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունեցել իշխանության հետ կենտրոնում գտնվող նորակառույցում. «Փաստինֆո»
[url=https://www.pastinfo.am/hy/news/2020/06/25/%D4%B7%D5%A4%D5%B4%D5%B8%D5%B6-%D5%84%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A7-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A5%D5%AC-%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A3%D5%BF%D5%B6%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B8%D6%82%D5%B4/1016352?fbclid=IwAR3cVTMI_MtzQ8eltoagDlZoBDXivhC6jTJi4OlzDJiCb9AMEBjI0v8WZ8Q]«Փաստինֆո»[/url]-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արդեն տեւական ժամանակ է քննարկումների մեջ է իշխող քաղաքական ուժի օրենսդիր մարմնի ղեկավարության հետ։
Հանդիպումները կրել են պարբերական բնույթ՝ 2018թ. օգոստոսից սկսած՝ Երևանի կենտրոնում գտնվող նորակառույց շենքերից մեկի բնակարանում, մշտապես ստորգետնյա ավտոկայանատեղիում կանգնելու և առանձին վերելակով բարձրանալու հնարավորությամբ։
Հանդիպումներին մասնակից է եղել նաեւ ԱԺ փոխնախագահներից մեկը, որը հավատացրել է, որ գործել է իր կուսակցական ղեկավարի իմացությամբ։
Քննարկումների ժամանակ որոշակի ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունեցել ֆինանսավորման հոսքերի մասին, թե ռուսաստանյան կամ ռուսաստանահայ աղբյուրներից, ներհայաստանյան խոշոր օլիգարխներից գումարներ ստանալու ինչ աղբյուրներ ու եղանակներ կան։
Քննարկումների թեմաները ներառել են նաեւ ընտրությունները, քաղաքական դասավորվածությունները և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու նրա ֆինանսական հնարավորությունները ։
Չենք բացառում, որ կողմերը հանդես կգան հերքումներով, սակայն մեր տրամադրության տակ են կոնկրետ փաստական տվյալներ, թե,օրինակ, որ հասցեում գտնվող շենքում են հանդիպումները եղել ու ում պատկանող բնակարանում։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի