8718 դիտում
14:28 23-06-2020
Պետական մարմիններից, կազմակերպություններից լուրեր եմ ստանում, որ աշխատակիցներին, պետծառայողներին հերթով կանչում են և ազատման դիմում գրել են տալիս. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարբեր պետական մարմիններից, կազմակերպություններից լուրեր եմ ստանում, որ աշխատակիցներին, պետծառայողներին հերթով կանչում են և ազատման դիմում գրել են տալիս, սակայն առանց ամիս-ամսաթվի:
Ինձ դիմած մի խումբ աշխատակիցներ, որոնց առաջարկել են կամ նմանատիպ դիմում գրել, կամ հենց այդ պահից հեռանալ աշխատանքից, պնդում են, որ իրենց թավշիստ-ղեկավարները նաև ինտենսիվ մոնիթորինգի տակ են պահում աշխատակազմերի ակտիվությունը սոցիալական տիրույթում:
Իշխանությանը քննադատող նյութերի տակ ամեն լայքի, մեկնաբանության կամ կիսվելու համար իրենց քաղաքացիական կարծիքը հայտնող աշխատակցին ենթարկում են առնվազն դաստիարակչական զրույցի:
Այս իշխանության համար վախը միշտ է եղել հանրությանը լռեցնելու գործիքներից մեկը, սակայն այն փաստը, որ մարդկանց ճնշելու փորձերը նոր թափ են ստանում, վկայում է կրկին մի բանի մասին՝ Նիկոլը շատ է վախենում կորցնել իշխանությունը ու այդ վախը անբուժելի է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
13:59 16-02-2024
Ինձ Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել, ասել են՝ որոշվել է քո ազատման հարցը․ Վահան Քերոբյան
Այս բաժնից
1048 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3205 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1213 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան