5369 դիտում
23:16 22-06-2020
Գիշերային ժամերին հրավառություն իրականացնողները ենթարկվելու են պատասխանատվության.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խնջույքներն աղմկոտ ու գունեղ հրավառությամբ եզրափակելը մեր առօրյայի անբաժանելի մասն են։ Օրենքը չի արգելում հրավառություն իրականացնել, բայց այն արգելում է գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել լռության կանոնները։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը, ի թիվս լռության պահպանմանը վերաբերող մի շարք կանոնների, սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:
Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` արդեն 200 հազար դրամի չափով:
Եթե հրավառությունն իրականացվում է հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցառեստորանային համալիրների, ժամանցի և զվարճանքի վայրերի տնօրինության կողմից, ապա զանցանքն առաջացնում է տուգանքի նշանակում` 300 հազար դրամի չափով։
Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` 1 միլիոն դրամի չափով։
Ոստիկանությունը լուրջ միջոցներ է ձեռնարկում հրավառությունները կանխելու ուղղությամբ՝ բնակչության շրջանում բացատրական աշխատանքից մինչև հյուրանոցառեստորանային համալիրների տնօրինության հետ հանդիպումներ ու զրույցներ։
Համոզման մեթոդն, ինչ խոսք, արդյունք տալիս է, բայց լռության կանոնների խախտումներ, այնուամենայնիվ, արձանագրվում են, և ոստիկանությունն անցնում է կոշտ վարչարարության՝ չթույլատրվող ժամի հրավառություն իրականացրած անձանց ու տնտեսվարող սուբյեկտներին վարչական պատասխանատվության ենթարկելով։
Հերթական դեպքն արձանագրվեց hունիսի 20-ի կեսգիշերին, Աջափնյակում պարեկող ոստիկանները մարզահամերգային համալիրի աստիճանահարթակի մոտից, հրավառություն կատարելու համար, ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանում բնակվող 33-ամյա մի տղամարդու։ Հրավառություն իրականացնելու փաստով նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն։
Հրավառություն իրականացրած անձին հայտնաբերելու համար անհրաժեշտ է օպերատիվ գործել։ Բնակիչներին հորդորում ենք, որ գիշերային ժամերին հրավառության ականատես լինելու դեպքում անմիջապես զանգել ոստիկանություն։ Ոստիկանության ծառայողները արագ կարձագանքեն, ինչը հնարավորություն կտա իրավախախտին հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել։
Հարգելի՛ քաղաքացիներ, պահանջում ենք գիշերային ժամերին չիրականացնել հրավառություն, ինչն անհանգստություն է պատճառում, նույնիսկ վտանգավոր է հարևանությամբ բնակվող տարեցների և փոքրիկների համար։ Բոլոր օրինախախտները ենթարկվելու են պատասխանատվության։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7628 դիտում
14:35 11-01-2018
Առանց թույլտվության հրավառություն իրականացնողները վարչական պատասխանատվության կենթարկվեն
3336 դիտում
23:19 17-12-2018
Լռության ժամերին հրավառություն կարելի է կազմակերպել բացառապես Ամանորի գիշերը. ՀՀ Ոստիկանություն
Այս բաժնից
706 դիտում
18:06 04-11-2024
Աստանայում ներկայացվել է ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության գործընթացը
661 դիտում
17:48 04-11-2024
Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
571 դիտում
17:22 04-11-2024
Սանոսյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը