3456 դիտում
23:19 17-12-2018
Լռության ժամերին հրավառություն կարելի է կազմակերպել բացառապես Ամանորի գիշերը. ՀՀ Ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ լռության ժամերին հրավառություն կազմակերպելը, թերևս, լռության ամենաաղմկոտ խախտումն է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո, մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 դրամի չափով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լռության ժամերին հրավառություն կարելի է կազմակերպել բացառապես Ամանորի գիշերը։
«Հրավառությունների և՛ պատվիրատուն, և՛ կազմակերպողն ու իրականացնողը մենք ենք: Հետևաբար, առաջին հերթին հենց մենք պետք է մտահոգվենք մեզ շրջապատող մարդկանց հանգստով: Ոստիկանության նպատակը տուգանելը չէ, այլ կանխարգելելը: Քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքի պահանջը։ Հորդորում ենք նաև այս օրերի տոնականությունը չխաթարելու համար՝ խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները՝ համակեցության շրջանակներում հոգալով և՛ ձեր, և՛ համաքաղաքացիների առողջության ու անդորրի մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
2390 դիտում
20:42 30-03-2019
Լռության ժամին հրավառություն էր կազմակերպել
5468 դիտում
23:16 22-06-2020
Գիշերային ժամերին հրավառություն իրականացնողները ենթարկվելու են պատասխանատվության.ՏԵՍԱՆՅՈՒԹ
3107 դիտում
21:07 21-09-2021
Բոսնիա և Հերցեգովինայում փառահեղ հրավառություն են կազմակերպել ակումբի 100-ամյակի պատվին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
838 դիտում
19:10 05-02-2025
ՔԿ նախագահի հրամանով Կարապետ Համբարձումյանն ազատվել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակվել
628 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1351 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են