211652_close_icon
views-count85700 դիտում article-date 16:56 18-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. Շենգավիթի թաղապետը, տեղակալն ու օգնականը թաղապետարանում ծեծի են ենթարկել համակարգչային օպերատորին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վաչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում թաղապետարանի աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 15-ին, մոտավորապես ժամը 17։00-ի սահմաններում Հ. Գրիգորյանի աշխատասենյակում թաղապետը, տեղակալն ու օգնականը ծեծի են ենթարկել 52-ամյա Գևորգ Պողոսյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծի ընթացքում Գ. Պողոսյանը ընկել է գետնին և դա չի խանգարել ծեծողներին և շարունակել են հարվածել։ Պատճառը եղել է այն, որ Գ. Պողոսյանին, ով աշխատում է Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես համակարգչային օպերատոր, թաղապետն ու տեղակալը ասել են, որ նա պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն Գ. Պողոսյանը մերժել է առաջարկը, ինչից հետո պաշտոնյաները գործի են դրել բռունցքները։ [b]Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0697152001592485151575827.jpg[/img] [b]Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0765503001592485189256558.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր