4189 դիտում
14:58 18-06-2020
Կառավարությունը լուծարեց ԱԻՆ կառուցվածքում գործող 4 ՊՈԱԿ-ները
Կառավարությունն այսօրվա որոշմամբ լուծարեց մի շարք պետական ոչ առեւտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ):
Մասնավորապես, լուծարվեցին հետևյալ կազմակերպությունները.
- «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
- «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
- «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը
- «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այսօր ՀՀ ԱԻՆ համակարգում գործում են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն», «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն», «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն», «Պահուստ» և «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի օպտիմալացման դեպքում ԱԻՆ կառուցվածքում նախատեսվում է ունենալ սեյսմիկ պաշտպանության վարչություն, իսկ ԱԻՆ Պետական ռեզերվների գործակալության լուծարման դեպքում ստեղծելու է Պետական ռեզերվների գրասենյակ, որին վերապահվելու են նաև «Պահուստ» և «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթները:
Վերոնշյալ կազմակերպությունների լուծարմամբ համակարգում աշխատանքային և գործառութային կոլապս չստեղծվելու համար նախատեսվում է գործընթացին փաթեթային լուծում տալ:
Բացի այդ, «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման պարագայում աղետների բժշության ոլորտում իրականացվող գործառույթները վերապահվելու են ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ փրկարարական ծառայության ընդունվողների, փրկարարական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց ուղեգրման, հաշվառման ու այլ կազմակերպական խնդիրների լուծման նպատակով՝ Փրկարար ծառայության կառուցվածքում ստեղծվելու է համապատասխան ստորաբաժանում:
Միաժամանակ հարկ է նշել, որ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն», «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն», «Պահուստ» և «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման դեպքում գույքը նախատեսվում է ամրացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Որոշման ընդունման արդյունքում նախատեսվում է ՀՀ ԱԻՆ կառուցվածքում ունենալ սեյսմիկ պաշտպանության վարչություն, Պետական ռեզերվների գրասենյակ, որոնք կիրականացնեն նաև լուծարվող պետական ոչ առևտրային կազմակերպություններին վերապահված գործառույթները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կվարվի ոլորտի քաղաքականությունը, իրենց գործառույթների շրջանակներում կբացառվի ձեռնարկատիրական գործունեությունը:
Նմանատիպ նյութեր
865 դիտում
12:01 05-09-2024
Կառավարությունը լուծարեց «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, որը ստեղծվել էր 2018-ին
4042 դիտում
16:00 28-02-2019
Կառավարությունը լուծարեց Ջրային տնտեսության ԾԻԳ-ը
3629 դիտում
13:26 20-02-2020
Կառավարությունը լուծարեց «Հայկական միրգ»ընկերությունը. կուտակված վնասը կազմում է 591.1 մլն դրամ
Այս բաժնից
979 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1027 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
730 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան