ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց 2019 թ. հուլիսի 1-ից դադարեցնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:
Դրա գործառույթները կիրականացնի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ «Ծրագրերի իրականացման վարչություն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման միջոցով:
Հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով մինչև 2019 թ. ապրիլի 15-ը կստեղծվի լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով ՀՀ արդարադատության, ֆինանսների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին։