Արցախում ագրարային մասնագիտությունները պահանջարկ չունեն. տեսանյութ
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան»-ի Ստեփանակերտի մասնաճյուղում ագրարային մասնագիտությունները պահանջարկ չունեն: Համալսարանը ուսում է առաջարկում 10-ից ավելի մասնագիտությունների համար, բայց բաժիններից մեծ մասում դիմորդներ չկան:
Ագրոէկոլոգիայի, ագրոնոմիայի բաժիններում դիմորդները շատ քիչ են, հնարավոր է` խմբեր չձևավորվեն: Թափուր տեղերը լրացնելու համար համալսարանն այս տարի նորամուծություն է կիրառում. մի շարք մասնագիտությունների վճարովի համակարգի ընդունելությունը դպրոցի ավարտական վկայականի գնահատականներով կլինի:
Դիմորդների հայտերի ընդունման հիմնական փուլն արդեն ավարտվել է, շարունակվում է մագիստրանտների եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի դիմորդների հայտերի ընդունումը: Բակալավարիատի դիմորդները հայտեր ներկայացնելու հնարավորություն կունենան նաև լրացուցիչ փուլում՝ հունիսի 24-28-ը:
Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/29090] armnewstv.am [/url]