13827 դիտում
09:30 16-06-2020
Սա այլևս խելագարություն է. քննիչը զանգեց և ասաց, որ եթե հիմա չհասնեմ ԱԺ, իմ դուռը կջարդեն խուզարկելու համար. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պտագամովր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, նշելով, որ իր աշխատասենյակը ցանկանում են խուզարկել.
Հարգելի՛ հայրենակիցներ,
քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։
Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։
Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։
Սա այլեւս խելագարություն է սիրելի հայրենակիցներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
133731 դիտում
22:40 05-11-2020
Զանգեց, ասաց՝ ես մեկ Աստված ունեմ և մեկ Մարիամ․ ինձ հետ ոչինչ չի պատահի. Օմարում զոհված մայորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3377 դիտում
20:18 28-05-2021
Թաղապետը զանգեց, ասաց՝ ձյաձ Ատոմ, արի Փաշինյանի հետ հանդիպման, մի երկու բառ էլ ասես. Համակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
505 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
529 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները