5484 դիտում
11:33 13-06-2020
Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 16 հազարից. 723 նոր դեպք է գրանցվել. կա 11 մահ, որից 5-ը՝ այլ հիվանդությունից
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է.
«Հունիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16004 դեպք, որոնցից 6081-ն` առողջացած, 264-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9568 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 80130 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 723 նոր դեպք և 442 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ), 69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 91 է»։
Նմանատիպ նյութեր
13113 դիտում
11:01 02-06-2020
Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 10 հազարից. 1 օրում՝ 517 դեպք. Կա 20 մահ, որից 1-ը` այլ հիվանդությունից
10267 դիտում
11:01 25-06-2020
Կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ է գրանցվել՝ 771 նոր դեպք. ունենք 12 մահ, որից 1-ը այլ հիվանդությունից
7376 դիտում
11:04 23-06-2020
Կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք. ունենք 21 մահ, որից 9-ը՝ այլ հիվանդությունից, ապաքինվել է 1013 մարդ
Այս բաժնից
1303 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
871 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար