211652_close_icon
views-count66867 դիտում article-date 22:20 10-06-2020

Կրակոցներ Երևանում. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից հրազենային վնասվածքներով մի քաղաքացի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևանք քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկի բակից և նա 21-ամյա Մհեր Ադամյանն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր