19491 դիտում
10:32 10-06-2020
Երևանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ, Երևանում «ոսկե երիտասարդների» ահ ու սարսափ համարվող Արսեն Արշակյանը հարցազրույց է տվել Pastinfo.am-ին
Երկար ժամանակ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ աշխատած Երևանի «ոսկե երիտասարդների» ահ ու սարսափ համարվող Արսեն Արշակյանը հարցազրույց է տվել «[url=https://www.pastinfo.am/hy/news/2020/06/09/%D5%8A%D5%A5%D5%BF%D6%84-%D5%A7-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B6%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B7%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A4-%D5%BA%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%AC-%D5%B8%D5%B9-%D5%A9%D5%A5-%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF-%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B6%D6%84-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A2%D5%BC%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D6%81-%D5%AD%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D6%83%D5%B8%D5%B2-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6-%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6-%D4%B1%D6%80%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/1007335?fbclid=IwAR1dcIqJmweIPEqqRs1QYNxxWDIqVXBjZc7TUeyvyMun6ZP-JT7MHyvUzyM]Փաստինֆո[/url]»-ին, որը ներկայացնում ենք ստորև.
[b]-Պարոն Արշակյան, վստահ ենք հետեւում եք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Մեկ տարվա մեջ արդեն երկու անգամ փոխվում է ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը։ Արտակարգ դրության պայմաններում մեկ օրվա մեջ փոխվում են զինվորական եւ ուժային կառույցների ղեկավարները՝ առանց որեւէ բացատրության ու պատճառաբանության։ Ձեր գնահատականը։
[/b]
- Անկեղծ ասած՝ իսկապես անսպասելի էր միանգամից այդ կարգի փոփոխությունը՝ չնայած հիմա անսպասելի ոչինչ չկա։ Այնպիսի բաների ենք ականատես լինում, որ գրեթե պատրաստ ենք լինում ցանկացած լուրի։ Թե ինչը կարո՞ղ էր պատճառ լինել, ինձ թվում է միայն վարչապետին է հայտնի, իսկ թե ԱԱԾ տնօրենի կամ ոստիկանապետի արագ փոփոխությունը որքանով է նպատակահարմար և ճիշտ, դա էլ երևի ինքը կիմանա։
[b]- Երկար տարիներ աշխատել եք ոստիկանական համակարգում, խնդիրներին ծանոթ եք թե ներսից, թե դրսից՝ այսօր համառոտ ինչպես կբնութագրեք ոստիկանությունում ստեղծված վիճակը։
[/b]
- Այսօր ոստիկանությունը լուրջ փոփոխությունների կարիք ունի, թե՛ օրենսդրական, թե՛ հոգեբանական։ Ոստիկանի դերը պետք է բարձրանա, պետք է ավելացնել ոստիկանի իրավունքները, ամեն տեղից վերկացողը կարող է ոստիկանին շանտաժ անել, սադրել, ինչի արդյունքում ոստիկանը հայտնվում է ծառայողական քննության մեջ կամ նյութերը տեղափոխվում է քրեաիրավական դաշտ։ Հետևաբար՝ ոստիկանն, այդ ամենը գիտակցելով, խուսափում է ավելորդ քաշքշուկից և ստացվում է այն, ինչ կա։ Իհարկե, իմ խոսքերը հիմա անհավանական եմ համարում, բայց մեկ այլ կողմից էլ պետք է օրինախախտ ոստիկանի նկատմամբ էլ լինի խստություն, օրինազանց ոստիկանին պետք է ենթարկել կարգապահական պատասխանատվության, բայց երբ տեսնում ես քաղաքացու վարքագիծը, խոսելու ձևը կամ սադրիչ գործողությունները, միևնույն ժամանակ մտքերի մեջ կանգնած ծանր ու թեթև անող իմ գործընկերներին, որոնք մտածում են՝ արժե՞ արդյոք քայլ անել, թե, ժողովրդական լեզվով ասած, «շառից հեռու» մնալ։ Սա ցավալի է։ Ոստիկանությունը պետության ներքին անվտանգության երաշխիքներից մեկն է, եթե ոչ ամենակարևորներից մեկը։ Շատ կցանկանամ, որ սա չհնչի որպես երազանք։
[b]- Թվում է թե՝ քաղաքական իշխանությունը հենվում է ոստիկանության վրա, նրա միջոցով իրականացնում ոչ միայն ընդդիմախոսներին, այլ նաեւ շարքային քաղաքացիներին ասֆալտին փռելու օպերացիաներ, բայց, կարծես թե, ոստիկանի ներկայությունն այլեւս չի զգաստացնում քաղաքացիներին։ Ուղղակի որպես օրինակ նշենք Գավառի դեպքը, երբ շատ լավ իմանալով, որ անգամ ոստիկանապետն է գտնվում տարածքում, այդուհանդերձ մի խումբ անձինք հարձակվեցին հիվանդանոցի վրա։ Ինչու՞։
[/b]
-Ոստիկանը պետք է լինի հեղինակություն, շարքայինից մինչև ոստիկանապետ, ըստ՝ տարածքի, քաղաքի, մարզի և վերջապես Հանրապետության մասշտաբով։ Իսկ դրա համար հարկավոր է ճիշտ կադրային քաղաքականություն, արժանի նշանակումներ և պրոֆեսիոնալներ, խստագույն պահանջկոտություն։ Ազգաբնակչությունը պետք է ոստիկանի մեջ տեսնի իր պաշտպանին, ընկերոջը, եղբորը։ Խոսքս, իհարկե, չի վերաբերում հանցագործներին, թե չէ երկու կողմն էլ խառն են։ Այնպիսի գործողությունների ենք ականատես լինում, որ ապշում ենք։ Ինչ-որ բան լավ չի աշխատում և պետք է գտնել այդ չաշխատող կետը և ամեն բան կշտկվի։
[b]- Նախօրեին մեկ այլ արտառոց դեպք գրանցվեց Երեւանում՝ Դանիել Իոաննիսյանը ոստիկանի ուղեկցությամբ շրջում էր ու ինքն էր դիտողություններ անում քաղաքացիներին՝ պարետի որոշումները չկատարելու համար։ Սա ինչ էր, ոստիկանական որ գործառույթների մեջ էր տեղավորվում կապիտանի վարքագիծը։
[/b]
-Ասածիս վառ օրինակը հենց Ձեր մատնանշած դեպքն է՝ Դանիել Իոաննիսյանի բանավեճը ոստիկանության գնդապետի հետ, փոխադարձ մեղադրանքներ, բայց ամենացավալին տեղում կանգնած ոստիկանության կապիտանն է, ում մեկ րոպե առաջ քաղաքացին ներկայանում է գնդապետ։ Սարսափած վիճակում կանգնած հետևում է, թե ինչպես է անհասկանալի պաշտոնյան, որին չգիտեմ ով է հանձնարարել, որ ժողովրդին կարգի հրավիրի, դիտողություններ անում։ Տպավորություն էր, որ այդ կապիտանը նշանակված էր Իոաննիսյանին չնեղացնելու կամ խաթրին կպնողներին բռնելու համար։ Անհասկանալի է ամեն ինչ, բայց լի է բազմաթիվ վտանգավոր հարցերով։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/06/09/%D5%8A%D5%A5%D5%BF%D6%84-%D5%A7-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B6%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B7%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A4-%D5%BA%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%AC-%D5%B8%D5%B9-%D5%A9%D5%A5-%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF-%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B6%D6%84-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A2%D5%BC%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D6%81-%D5%AD%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D6%83%D5%B8%D5%B2-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6-%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6-%D4%B1%D6%80%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/1007335?fbclid=IwAR1dcIqJmweIPEqqRs1QYNxxWDIqVXBjZc7TUeyvyMun6ZP-JT7MHyvUzyM]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1291 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4741 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած