28716 դիտում
23:14 09-06-2020
Սիսիանում վարակի նոր օջախ է հայտնվել․ պատճառը եղել է ծննդյան տոնակատարությունը. մարզպետարան
Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սյունիքի մարզպետարանը զգուշացնում և պահանջում է
Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք, որից
բուժված՝ 63 հոգի
հիվանդ՝ 60 հոգի, որից՝
Կապանում՝ 4 հիվանդ,
Գորիսում՝ 2 հիվանդ,
Սիսիանում՝ 11 հիվանդ,
Մեղրիում՝ 40 հիվանդ,
Տաթեւում՝ 2 հիվանդ,
Գորայքում՝ 1 հիվանդ։
18 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 42 հիվանդ ասիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է 261 հոգի։
Չնայած մեր բազմաթիվ հորդորներին, մեր որոշ համաքաղաքացիների ցինիզմի դրսեւորման արդյունքում Կապանում գրանցված դեպքերի թարմ օրինակին (պատճառը մարզի այլ համայնքում ծննդյան տոնակատարության մասնակցելն էր) ավելացել են նաեւ նոր օջախներ Սիսիան (ծննդյան տոնակատարություն) եւ Տաթեւ (հոգեհանգստի եւ թաղման արարողություն) համայնքներում:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՝ չմասնակցել զանգվածային միջոցառումների, բացառել զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաեւ պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները, իսկ ինքնամեկուսացած անձանց՝ խստորեն պահպանել ինքնամեկուսացման կանոնները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2335 դիտում
11:51 10-07-2020
Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ. հատատված դեպքերի թիվը 146 է
1959 դիտում
10:26 15-06-2015
Վանաձորում կայացավ «Ծաղկի տոն» համաքաղաքային տոնակատարությունը. ֆոտոշարք
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1927 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է