Սպիտակի բուժկենտրոնը վաղվանից կծառայի կորոնավիրսով հիվանդների բուժման համար
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:
Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում:
Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների:
Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն: Սիրելի լոռեցիներ, հայրենակիցներ, ևս մեկ անգամ խնդրում եմ, #կրեքդիմակ, #փրկեքկյանքեր»: