ՀՀ նախագահ Սարգսյանը հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի արքայազն Ռադուին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի արքայազն Ռադուին՝ ծննդյան հոբելյանի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը։
Գրառման մեջ նշված է. «Ի սրտե շնորհավորելով Ռումինիայի արքայազն Ռադուին ծննդյան հոբելյանի կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը մաղթել է նրան քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ:
Նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա աշնանը կայացած մեր հանդիպումը: Այն հրաշալի առիթ էր քննարկելու մեր երկրների և ժողովուրդների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման հեռանկարները»: