3254 դիտում
20:36 16-09-2019
Իմ գնահատմամբ՝ այո, Արարատ Միրզոյանի ելույթը ենթադրում է օրենսդիր մարմնի ճնշում ՍԴ-ի վրա. ՍԴ նախագահի խորհրդական. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Զարմանալի է, որ Ազգային ժողովը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություն է անում, շատ պատասխանատու հայտարարություններ է անում՝ չհիմնվելով որևէ փաստի վրա: Դա, միանշանակ, օրենսդիր մարմնի ճնշումն է Սահմանադրական դատարանի նկատմամբ:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/09/16/muradyan/3095181?fbclid=IwAR21kf-DmRTJXZqW9_Qr0XxHSeha1twOO4GrOUZ7z2_ATmPqmmtXtpdKwUA]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության այն հատվածին, թե Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և իր որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և/կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմողն ունեցած առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:
«Կարող եմ ուղղակիորեն հերքել պարոն Միրզոյանի ասածները՝ փաստելով, որ Սահմանադրական դատարանն աշխատանքային նիստ է հրավիրել հատուկ այդ հարցով և անդրադարձել է դատավոր Վահե Գրիգորյանի պնդումներին առ այն, որ ՍԴ երեք դատավորներ, ինչպես ինքն է անվանում՝ անդամներ, իրավասու չէին քննել այդ գործն անաչառ չլինելու պատճառով: ՍԴ-ն մանրամասն է անդրադարձել Վահե Գրիգորյանի պայմանական ասած՝ թույլատրելիությանը՝ փաստելով, որ Վահե Գրիգորյանն այդ դիմումը ներկայացնելով խախտել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի մի շարք պահանջներ:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/16/muradyan/3095181?fbclid=IwAR21kf-DmRTJXZqW9_Qr0XxHSeha1twOO4GrOUZ7z2_ATmPqmmtXtpdKwUA]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2238 դիտում
10:25 24-09-2021
Կոչ ենք անում ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա. Արարատ Միրզոյանի ելույթը՝ ՄԱԿ-ում
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»