902 դիտում
22:24 06-06-2020
24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը
Այսօր հանրապետությունում 24 ժամով կասեցվել է մոտ հինգ տասնյակ հանրային սննդի օբյեկտների աշխատանքը: Իսկ մեկ ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է 72 ժամով, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները. չկազմակերպել և չանցկացնել բազմամարդ խնջույք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ: Նաև թերի են լրացվել ջերմաչափման ու ախտահանության գրանցամատյանները: Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ մամուլի ծառայությունը։
Ընդհանուր առմամբ, հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը և ամենատարածվածը՝ սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով (Covid 19) չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը, իսկ թերացումների մասին արձանագրությունները ներկայացնում են պարետատուն, որոնց հիմքով, 24 ժամով կամ ավելի երկար, կասեցվում է տնտեսավարողների գործունեությունը:
ՍԱՏՄ-ն նշում է, որ կասեցումների նպատակը ոչ միայն պատժելն է կարգազանցության համար, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: Նաև տալիս են խորհրդատվություն, ցուցումներ, բաժանվել են իրազեկման թերթիկներ, ուղեցույցներ՝ թե ինչպես պետք է աշխատել ու ինչ պայմաններ պահպանել խուսափելու համար կորոնավիրուսով վարակվելու ու հիվանդությունը տարածելու վտանգից:
Նմանատիպ նյութեր
7064 դիտում
15:51 25-05-2020
Պարետի որոշմամբ Երևանում և 2 մարզերում 46 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 24 ժամով կասեցվել է
3285 դիտում
20:36 05-06-2020
Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
526 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
385 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
424 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը