3558 դիտում
20:36 05-06-2020
Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում շարունակվում են ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի լայնածավալ-հետևողական ստուգայցերը հանրապետության մարզերում, Երևանում և հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն, որտեղ էլ որոշվում է տնտեսվարողի նկատմամբ կիրառվող պատժամիջոցը:
ՍԱՏՄ տեսուչներն այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցրել են 100-ից ավելի հանրային սննդի ոլորտում գործող տնտեսավարողների գործունեությունը: Դրանցից երկուսի աշխատանքը, կրկնակի խախտումների հայտնաբերման հիմքով դադարեցվել է 48 ժամով:
Այսօր 24 ժամով դադարեցվել է նաև պետական կառույցներում՝ Կառավարության N1 և Կառավարության N3 շենքերում, գործող հանրային սննդի կազմակերպությունների աշխատանքը:
Նրանք խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ՝ անձնակազմի պարտադիր դիմակ կրելու բոլոր հաճախորդներին ջերմաչափելու, ախտահանման և ջերմաչափման վերաբերյալ գրանցամատյաններ ունենալու, սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը ապահովելու, բոլոր մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ ունենալու և, շատ դեպքերում, նարգիլե չօգտագործելու, պահանջները:
Եվս մեկ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը դադարեցվել է 72 ժամով, քանի որ այդ տնտեսավարողը, խախտելով 24 ժամով կասեցման պարետի որոշումը, շարունակել էր աշխատել:
Կասեցումների նպատակը ոչ միայն կարգազանցներին պատժելն է, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: ՍԱՏՄ աշխատակիցները տրամադրում են նաև խորհրդատվություն, տալիս են ցուցումներ:
[b]
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
7361 դիտում
15:51 25-05-2020
Պարետի որոշմամբ Երևանում և 2 մարզերում 46 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 24 ժամով կասեցվել է
1100 դիտում
22:24 06-06-2020
24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը
Այս բաժնից
862 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1315 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան