211652_close_icon
views-count706 դիտում article-date 12:15 06-06-2020

Արայիկ Հարությունյանը այցելել է Արցախի ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն: Նախագահը բարձր է գնահատել վարչության աշխատանքը հանրապետության ներքին և արտաքին անվտանգային սպառնալիքների դեմ պայքարում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ բոլոր խնդիրները մշտապես գտնվելու են պետության ուշադրության կենտրոնում: Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել նաև հատուկ նշանակության ստորաբաժանման տարածքում, ծանոթացել ծառայության պայմաններին:

Նմանատիպ նյութեր