211652_close_icon
views-count3795 դիտում article-date 09:49 06-06-2020

Եսայան եղբայրները հրավիրվել են ԱԱԾ. Նրանք 6 ժամ պատասխանել են քննիչների հարցերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Յուքոմ» ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը և իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ։ Եսայան եղբայրները բավականին երկար ժամանակ են անցկացրել քննչական դեպարտամենտում, որտեղ մոտ 6 ժամ պատասխանել են քննիչների հարցերին։ Մեզ հայտնի դարձավ, որ հիմնական պատասխանողը Ալեքսանդր Եսայանն է եղել, ով տարիներ շարունակ եղել է Խաչատրյանների գործերի առանցքային կառավարիչը։ Ալեքսանդր Եսայանն է որպես գործող անձ ձևակերպել ու իրականացրել թվայնացման վերաբերյալ պետական մրցույթների մասնակցությունն ու ապահովել է դրանց իրականացումը ծրագրավորման մի ընկերության միջոցով, որտեղ 50% բաժնետերը Եսայաններն են, ու 50%-ը՝ Խաչատրյանները։ Հատկանշական է, որ քննիչներին հատկապես հետաքրքրել է Եսայանների կարողության ծագումը, քանի որ եղբայրները հանդիսանում են սեփականատեր կամ համասեփականատերեր մի շարք տնտեսվարողների, այդ թվում նաև սրճարաններ ու ալկոկոլային խմիչքներ, բիզնես կենտրոն, ծրագրավորման ընկերություն և այլն։ Մեր աղբյուրները չբացառեցին, որ Եսայաններին մեղադրանք է առաջադրվելու առանձնապես խոշոր չափով հափշտակություն կատարելուն մասնակցելու ու պետական միջոցների վատնմամբ ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու համար։ Հարցաքննության իսկության վերաբերյալ կդիմենք ԱԱԾ և ստանալուն պես կհրապարակենք պաշտոնական պատասխանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր