2011 դիտում
11:28 24-05-2023
ԱԱԾ-ն հրաժարվում է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին հարցերին. Hetq.am
Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին «Հետքի» հարցերին՝ դրան առնչվող հանգամանքները համարելով նախաքննական գաղտնիք։
Մոտ 250 միլիոն եվրոյի արժողությամբ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 17-ին։ Դրանից մեկ օր անց ԱԱԾ-ին գրավոր հարցում ուղարկեցինք՝ որոշ մանրամասների տեղեկանալու համար, քանի որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված տեղեկությունները կցկտուր էին։
ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
5149 դիտում
20:08 27-05-2023
Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին
2431 դիտում
17:34 24-05-2023
1 տոննա կոկաինի գործով ձերբակալվել է «Մրգենի» ՍՊԸ ներմուծումների և գնման բաժնի պետը․ ԱԱԾ
1363 դիտում
16:53 30-05-2023
1 տոննա կոկաինի գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ԱԱԾ
Այս բաժնից
1489 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է
1744 դիտում
20:12 11-01-2025
«Ես 18 տարեկա՞ն եմ»․ Մալենան նշել է 18-ամյակը
1030 դիտում
10:36 11-01-2025
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է