4169 դիտում
13:29 03-06-2020
Պատասխանատվություն կլինի. հիմա անձամբ գնալու եմ որոշ դպրոցներ. նախարարը՝ դպրոցներում կուտակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեղեկություններ են ստացվում որոշ փոքարքթիվ դպրոցների վերաբերյալ, որ կուտակումներ կան։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դպրոցներում դասագրքերի եւ ատեստատների հանձման գործընթացին։
«Դպրոցներում համապատասխան ցուցումները պահպանելով պետք է իրականացվեին դասագրքերի եւ ատեստատների հանձնում, որեւէ ժամկետ դրված չէր դպրոցների վրա եւ յուրաքանչյուրը պետք է ժամկետ սահմաներ։ Նման կուտակումներն ուղիղ տնօրենների պատասխանատվությունն է, եթե նման բաներ կան ձեր բակերում եւ դպրոցներում, հենց հիմա հրահանգում եմ, որ այդ բոլոր կուտակումներին վերջ տրվի։ Գիտեմ, որ շատ տնօրեներ ժամկետներ են սահմանել՝ կես ժամը մեկ, 1 ժամը մեկ, աշակերտներին կանչում են, որպեսզի որեւէ կուտակում չլինի եւ մարդիկ չհավաքվեն, բայց կան խախտումներ եւ մենք բոլոր այդ դեպքերով գնալու ենք»,– ասաց նա։
Հարությունյանի խոսքով՝ իր համար անհասկանալի է ատեստատների կամ գրքերի հանձման հրատապությունը. «Նման հրահանգ նախարարության եւ մարզային վարչությւան կողմից չի եղել եւ ես անձամբ հիմա գնալու եմ որոշ դպրոցներ, որպեսզի իմանամ նման բան կա՞, թե՞ չէ։ Վարչապետի էջում մի նկար է հայտնվել Արամ Խաչատրյան փողոցի վրա գտնվող դպրոցի վերաբերյալ, հիմա մենք բոլոր այդ հետքերով կգնանք»։
Նախարարը հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստին շատ խիստ հրահանգ է եղել, որ նման միջոցառումների կազմակերպման համար շատ խիստ պատասխանատվություն են կրելու ուսումնական հաստատությունների ղեկավարները. «Եթե խախտումներ լինեն, ամենախիստ ձեւով պատժվելու են, որ չեն կանխել առողջապահության նախարարության ցուցումները եւ արտակարգ դրության պայմանները։ Հիմա մենք այդ հետքերով կգնանք եւ այդ հարցերը կլուծենք տեղում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15433 դիտում
13:37 27-08-2018
«Յոլա գնալու» ռեժիմը պետք է հանենք, հիմա առաջ գնալու ժամանակն է. վարչապետն այցելել է Գումի շուկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
12841 դիտում
16:06 25-01-2019
Արարատի մարզի դպրոցներ անակնկալ այցերի ընթացքում կրթության նախարարը որոշ խախտումներ է արձանագրել
Այս բաժնից
1393 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
1012 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար