211652_close_icon
views-count12838 դիտում article-date 16:06 25-01-2019

Արարատի մարզի դպրոցներ անակնկալ այցերի ընթացքում կրթության նախարարը որոշ խախտումներ է արձանագրել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այցեր է կատարել Արարատի մարզի տարբեր դպրոցներ: Այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով: «Այսօր հասցրել ենք 5 դպրոցում լինել և վեր ենք հանել մի շարք խնդիրներ: Առաջնային հարցերից, որ մեզ հետաքրքրում էր, աշակերտների հաճախելիության հարցն էր: 5 դպրոցից 4-ում բացակայությունների թիվը շատ փոքր էր, իսկ մյուսում՝ 15 տոկոսի սահմանում էր: Հիմնական պատճառը վիրուսային հիվանդությունների հետ է կապված»,- նշեց նախարարը և հավելեց, որ դպրոցներում ջերմաստիճանը պատշաճ մակարդակի է եղել: Նրա խոսքով՝ դասասենյակներ կային, որտեղ անգամ շոգ է եղել, սակայն եղել է նաև մի դպրոց, որի ճաշարանում ցուրտ էր: Նախարարի կողմից համապատասխան հրահանգավորումներ են եղել, որպեսզի այդտեղ նույնպես համապատասխան ջերմաստիճան ապահովվի: «Որոշ դպրոցներում ընդհանուր պայմաններն այնքան էլ բարվոք չէին: Շենքեր կան, որոնք վթարային տարբեր աստիճանների են և վերանորոգման կարիք ունեն»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ յուրաքանչյուր ամիս անակնկալ ձևով այցելելու է ՀՀ որևէ մարզի տարբեր դպրոցներ:

Նմանատիպ նյութեր