211652_close_icon
views-count2107 դիտում article-date 21:59 12-12-2019

ՊՆ-ն առաջարկում է վերականգնել Բանակի մարզական ակումբը. օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը: «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:: «Կարծում եմ, որ այս նախագիծը բավական սպասված է: Ներկայացված նախագծով առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը, և զինվորական ծառայության զորակոչել սպորտում հաջողության արժանացած մեր այն քաղաքացիներին, որոնք չեն ընկնում տարեկետում տալու կարգի շրջանակի մեջ»,- ասաց Բալայանը: Օրենքի նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց միաձայն՝ 107 կողմ ձայնով:

Նմանատիպ նյութեր